Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին Zarkerak - Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Zarkerak Zarkerak - Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման և երկկողմ օրակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը:

Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը և Օլենա Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը:

Մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային և  միջազգային կարևորության հարցերի շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

14 Օգոստոս, 2026 22:36
Վեր