Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՊՆ վարժական հավաքները բանակի ներկայիս վիճակին ծանոթանալու, բայց նաև քաղաքացիական կյանքից կտրվելու և ինքնանդրադարձի լավ հնարավորություն էր։
Միանգամից ասեմ, որ Հետքի հոդվածի խնդիրների գերակշիռ մասը մեզ մոտ չկար, չնայած այլ հարցեր կան։ Ապահովվածությունը բարձր էր, կանոնադրական բաց գրեթե չկար։
Ամենակարևոր փորձառությունը մոբից նոր ստորաբաժանումների ձևավորումն է, որոնք արտացոլում են մեր հասարակության մանրակերտերը՝ սերունդներ 20-ից մինչև 50 տարեկան, սոցիալական շերտեր, որ փորձում են իրար հետ լեզու գտնել։ Թիմային աշխատանքի, եղբայրության եզակի փորձ, որ, իհարկե, ի ցույց է դնում նաև շատ հակասություններ։ Դպրոցին զուգահեռ բանակը երբեմն ավելի լավ կամ այլ կերպ է լուծում թիմերի ձևավորման խնդիրը։ Սա լուրջ սոցիոլոգիական հետազոտության նյութ է։
Երևաց, որ բանակում դրական փոփոխություններ կան, միաժամանակ արդիականացման դեռ մեծ կարիք կա, արժեքային բարոյահոգեբանական հարցերի հստակեցման խնդիր, սպայակազմի հաղորդակցության հարցեր։
Եվ վերջում՝ ցավալի միջադեպերի հետ կապված առաջարկում եմ ուսումնասիրել միջազգային փորձը, թե դիրքերում քանի ժամ պետք է քնի ժամ ունենա զինվորը և ինչ ընդհատումներով, որպեսզի զգոն լինի դիրքում և չքնի։ Անբավարար քունը ամենադաժան բանն է և, ի վերջո, դա կարող է միջանձնային հաշիվների պատճառ դառնալ։

