Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
11-13-րդ դարերում կառուցված Կեչառիսի վանական համալիրում շարունակվում են «Արմենիա Վայն» գինեգործարանի և «Նոա» ֆուտբոլային ակումբի սեփականատերեր՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների նախաձեռնած բարեկարգման ու վերականգնողական աշխատանքները։
Աշխատանքների շրջանակում վերականգնվել է 13-րդ դարի եզակի որմնանկարը։ Վերականգնումն իրականացրել են «Հուշարձանների վավերագրում» ընկերության մասնագետները, ովքեր իրականացրել են նաև Մայր Տաճարի որմնանկարների վերականգնումը։
Տարածքում իրականացվող հնագիտական պեղումների ընթացքում բացահայտվել են վաղմիջնադարյան եկեղեցու հիմնապատեր և կցակառույցներ։ Հայտնաբերվել են նաև ավելի քան 200 տապանաքարեր, որոնց մի մասն արձանագիր է։
Մասնագետների գնահատմամբ՝ գտածոները կարևոր տեղեկություններ են հաղորդում Կեչառիսի վաղ շրջանի, տարածքի հոգևոր կյանքի և պատմամշակութային զարգացման վերաբերյալ։ Պեղումները շարունակվում են։


