Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին ու փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն:
Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին կոմիտեից:


