Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն Zarkerak - Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն:

Նշենք, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 45,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67,000 տոննա փայտանյութ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին:

 

19 Օգոստոս, 2026 16:43
Վեր