Ձեր մոտեցումը այն էր, որ թոշակը ինչքան ցածր, այդքան թոշակառուի ձայնը՝ ավելի էժան. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Ձեր մոտեցումը այն էր, որ թոշակը ինչքան ցածր, այդքան թոշակառուի ձայնը՝ ավելի էժան. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Ձեր մոտեցումը այն էր, որ թոշակը ինչքան ցածր, այդքան թոշակառուի ձայնը՝ ավելի էժան. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Ձեր մոտեցումը այն էր, որ թոշակը ինչքան ցածր, այդքան թոշակառուի ձայնը՝ ավելի էժան. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ձեր մոտեցումը այն էր, որ թոշակը ինչքան ցածր, այդքան թոշակառուի ձայնը՝ ավելի էժան. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կարեն Կարապետյանի վարչապետության տարիներին քաղաքական իշխանության մոտեցումը եղել է այն, որ մարդիկ ինչքան աղքատ լինեն էտքան քիչ փող է պետք լինելու ընտրակաշառքը կազմակերպելու համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ իշխանության տարիներին կիրառված նախընտրական կաշառքների թեմային:  

«Ձեր մոտեցումը եղել է այն, որ ինչքան աղքատ լինի ժողովուրդը այնքան ավելի լավ, թոշակը ինչքան ցածր այդքան թոշակառուի ձայնը՝ ավելի էժան»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ իշխող ուժի կառավարման տարիներին կենսմակարդակի բարձրացման շնորհիվ է, որ նախկին 10 հազար դրամ կաշառքների փոխարեն «Ուժեղ Հայաստանը» հարկադրված էր այն հասցնելու մինչև 100 հազար դրամի:

«Փաստացի «Հանրապետական» կուսակցության շարունակությունը այստեղ՝ «Ուժեղ Հայաստանը» եկել ասում է «դուք պատերազմի կուսակցությունն եք», մեզ մեղադրում էին, որ մեր թեկնածում Ռոբերտ Քոչարյանն է: Մինչև ընտրությունները «Ուժեղ Հայաստանը» փորձում էր դիստանցավորվել Ռոբերտ Քոչարյանից ու նրա «Հայաստան» դաշինքից: Բայց հենց քվեարկության գիշերը, իրենց մամուլները սկսեցին հայտարարել, թե «միասնական ընդդիմությունը այսքան ձայն է հավաքել»: Բա որ միասնական եք, ինչի մինչև ընտրությունները չէիք այդ մասին հայտարարում: Սա է, մի խմբակցությունը դուրս եկավ, մյուսը դուրս եկավ հետևից: Սա միասնական ընդդիմություն է»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ալեքսանյանը նաև հարցադրում կատարեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը չի հրաժարվել Կիպրոսի ու Ռուսաստանի քաղաքացիությունից:

«Կարողա հիմա էլ արդեն Կիպրոսի վարչապետի թեկնածու է, Կիպրոսի գործընկերների պետք է հարցնենք, կամ Ռուսաստանի Դումայում հիմա ընտրություններ են, գուցե Ռուսաստանի Դումայում է ուզում առաջադրվի որպես պատգամավոր»,-ասել է Ալեքսանյանը:

 

 

19 Օգոստոս, 2026 16:10
Վեր