Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հերթական կանգառ և ստուգայց՝ ՊՆ զորամասերից մեկում. զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է»,- գրել է Պապիկյանը։
Օգոստոսի 19-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում։


