Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է Zarkerak - Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է
Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։

Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի բնակիչ չորս երիտասարդ Աբուլ-Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։ 

19 Օգոստոս, 2026 12:14
Վեր