Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պատգամավոր Տիգրան Աբրահամյան ձեզ հայտարարվում է նախագզուշացում, դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում պարոն Դավիթ Ղազինյան, ձեզ ևս հայտարարվում է նախազգուշացում»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Վահագն Ալեքսանյանի հայտարարությունից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց: Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ հայտարարեց՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկելով. «Հարգելի գործընկերներ, սա ձեր խմբակցության նիստը չի, ձեզ պահեք կարգ ու կանոնով: Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Դուրս եկեք դահլիճից, խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան և դուրս հանեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին: Ինքը դուրս է գալիս, թողեք դուրս գա, դուրս է գալիս, հանգիստ»:


