Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության ծրագիրը քննարկվելու է հաջորդ շաբաթ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության հանաձայն` ԱԺ ընտրություններից և վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում պետք է խորհրդարանին ներկայացվի Կառավարության նոր ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է օգոստոսի 2-ին, սակայն ծրագիրը չի ներկայացվի մինչև օգոստոսի 22-ը։
Մանավազյանի խոսքով՝ սա օրենքի խախտում չէ։ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին պետք է հավանություն տա 7-օրյա ժամկետում։


