Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 9-ին` ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին։
Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ մահացածը նույն տան բնակիչ 8-ամյա Կ․ Լ․-ն է։
Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


