Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Ա.-ն իր վարած «Վոլսֆագեն» մակնիշի ռուսական համարանիշով ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 47 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Ա.-ին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վրաերթը տեղի է ունեցել դեպի Երևան ընթացող ճանապարհի հանդիպակաց գոտում, քանի որ դեպի Երևան ճանապարհի այդ հատվածը ասֆալտապատվում էր, և երթևեկությունը տեղի էր ունենում հանդիպակաց։
«Վոլսֆագեն»-ի վարորդն էլ այն վարել է բավականին արագ, քանի որ հարվածի վայրից մոտ 40 մետր հեռավորության վրա է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենան՝ մոտ 150-200 մետր հեռավորության վրա։


