Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անցած 7 տարիների ընթացքում ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորացել են: Տարիների ընթացքում առևտրաշրջանառությունն աճել է, ինչու դա դեռ չի հասել օրինակ՝ 20-30 տոկոսի, որովհետև զուգահեռաբար ԵԱՏՄ-ում պատերազմից հետո մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը մի պահ ահռելի աճեց, այդ թվում՝ ոսկու, ադամանդի և այլնի ներկրման և վերաարտահանման հետևանքով, քանի որ մեր առևտրաշրջանառությունը շատ մեծ տեմպով աճեց, դրա մեջ ԵՄ-ի կտորը փոքր էր, այսօր արդեն հասել է 12 տոկոսի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Խոսելով ԵՄ ստանդարտների մասին՝ Եղոյանը նշեց. «ԵՄ ստանդարտները մեծ-մեծ տառերով տրաֆարետային գովազդի ենթարկելու համար չեն, դրանք միտված են փոխելու մեր ամենօրյա կյանքը, բարձրացնելու մեր կյանքի որակը, բազմաթիվ բարեփոխումներ այդ առումով կատարվել են»:
Անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ի կողմից կա ՀՀ-ին շտապեցնելու հարց՝ ՌԴ-ից հնչող հայտարարություններին ֆոնին՝ Եղոյանն ասաց. «ԵՄ-ն ընդհանրապես որևէ մեկին չի շտապեցնում: Մենք ենք ցանկություն հայտնել սերտացնել հարաբերությունները և իրենք ամեն կերպ մեզ աջակցում են: Հարաբերությունները խորանում են օրգանիկ ձևով»:


