ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի Zarkerak - ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի
Zarkerak Zarkerak - ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի
ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի

ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի Java ծրագրավորման փորձառու մասնագետների։

Ներկայացվող հիմնական պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, ծրագրավորման կամ հարակից մասնագիտություններով, 

  • Java ծրագրավորման ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, 

  • Java ծրագրավորման լեզվի և օբյեկտակողմ ծրագրավորման (OOP) սկզբունքների խորքային իմացություն, 

  • Java-ի հիմնական տեխնոլոգիաների և ծրագրային ճարտարապետության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, 

  • տվյալների բազաների, SQL-ի, REST API-ների և ծրագրային համակարգերի ինտեգրման վերաբերյալ գիտելիքներ, 

  • Git-ի և ծրագրային մշակման ժամանակակից գործիքների օգտագործման հմտություններ, 

  • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, 

  • վերլուծական և տրամաբանական մտածողություն, խնդիրների լուծման կարողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն, 

  • տարիքը՝ մինչև 40 տարեկան։

Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, Java ծրագրավորման ոլորտում աշխատանքային փորձ և ցանկանում եք ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի և տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Դիմելու կարգը

Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի փորձառու մասնագետների։

Ներկայացվող հիմնական պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, ծրագրավորման կամ հարակից մասնագիտություններով, 

  • տվյալների բազաների կառավարման ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձ, 

  • Oracle Database-ի խորքային իմացություն և առնվազն 5 տարվա գործնական աշխատանքային փորձ, 

  • SQL և PL/SQL լեզուների լավ իմացություն և կիրառման հմտություններ, 

  • տվյալների բազաների նախագծման, կառուցվածքի մշակման և օպտիմալացման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, 

  • տվյալների բազաների աշխատանքի մոնիթորինգի, կատարողականության (performance) վերլուծության և օպտիմալացման հմտություններ, 

  • Oracle Database-ի պահուստավորման, վերականգնման և տվյալների ամբողջականության ապահովման վերաբերյալ գիտելիքներ, 

  • տվյալների բազաների անվտանգության, հասանելիության և օգտատերերի իրավունքների կառավարման վերաբերյալ գիտելիքներ, 

  • տվյալների բազաների ինտեգրման և տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության սկզբունքների իմացություն, 

  • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, 

  • վերլուծական և տրամաբանական մտածողություն, խնդիրների լուծման կարողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն, 

  • տարիքը՝ մինչև 40 տարեկան։ 

Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, տվյալների բազաների կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և Oracle Database-ի հետ աշխատելու խորքային գիտելիքներ, և ցանկանում եք ձեր մասնագիտական փորձառությունն ու գիտելիքները ներդնել պետական նշանակության տեղեկատվական համակարգերի զարգացման, սպասարկման և տվյալների կառավարման գործընթացներում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Դիմելու կարգը

Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։
         

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների։

Ներկայացվող հիմնական պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն՝ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, ռադիոէլեկտրոնիկայի կամ հարակից մասնագիտություններով, 

  • ոլորտային մասնագիտական աշխատանքային փորձ, 

  • ռադիոֆիզիկայի և հարակից տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ խորքային մասնագիտական գիտելիքներ, 

  • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, 

  • համակարգչային և մասնագիտական ծրագրերից օգտվելու հմտություններ, 

  • վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն,

  • տարիքը՝ մինչև 40 տարեկան։ 

Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, ոլորտային աշխատանքային փորձ և ցանկանում եք ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի իրականացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Դիմելու կարգը
 

Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։
 

Դիմել կարող եք՝
 

ta@sns.am էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով:

19 Օգոստոս, 2026 12:31
Վեր