Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Zarkerak - Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Zarkerak Zarkerak - Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 19-24-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 19-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին երեկոյան, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

19 Օգոստոս, 2026 14:23
Վեր