ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը կկայանա վաղը Zarkerak - ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը կկայանա վաղը
Zarkerak Zarkerak - ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը կկայանա վաղը
ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը կկայանա վաղը

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը կկայանա վաղը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումները։

Խորհրդարանը քիչ առաջ ավարտեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տրդատ Սարգսյանի թեկնածության հարցի քննարկումը, որից հետո էլ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը ձայնը տվեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանին՝ ներկայացնելու համար քվեարկության օրը, ժամն ու կարգը։

Քվեարկությունը կանցկացվի ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում, օգոստոսի 20-ին, ժամը 10։10-ին։ Քվեարկության տևողությունը՝ 2 ժամ։ Քվեարկությունն անցկացվելու փակ ռեժիմով։

Եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Հայաստան» խմբակցությունն  առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն  առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն  առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն  առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է  Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։

 

19 Օգոստոս, 2026 17:46
Վեր