Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վերջին մեկ տարվա ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և անվտանգության բարձրացման մի շարք աշխատանքներ։
Այս ընթացքում՝
- շուրջ 20 բեռնատար աղբ և թափոն է հեռացվել թանգարանի ու հարակից տարածքներից,
- կապիտալ նորոգվել է թանգարանի շուրջ 750 քմ տանիքը,
- վերանորոգվել է 150 քմ ներքին բակը,
- մաքրվել և մասնակի վերանորոգվել է կոյուղատար համակարգը, վերականգնվել է ոռոգման համակարգի մի մասը,
- երկրորդ հարկում իրականացվել է կապիտալ նորոգում, կառուցվել են օդափոխության և հակահրդեհային ազդարարման համակարգեր,
- նորոգվել է կրթական ծրագրերի և ամառային դպրոցների համար նախատեսված արհեստական պեղավայրը,
- ամբողջությամբ նորոգվել են թանգարանին պատկանող երկու տրանսպորտային միջոցները։
Բարեկարգման աշխատանքները ներառել են նաև կանաչ տարածքները․ տնկվել է 100 իտալական կիպարիս։ Տարիներ շարունակ չգործած ոռոգման համակարգի հետևանքով չորացած և կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվելու են նոր ծառատեսակներով: