ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը Zarkerak - ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը
Zarkerak Zarkerak - ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներն ամենօրյա հետևողական աշխատանքով ոչ միայն իրականացնում են հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունը, այլև մշտապես քաղաքացու կողքին են՝ պատրաստ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն։ Վերջին օրերին արձանագրված երկու դեպքերը այս մոտեցման հերթական վկայությունն են։ 

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության գվարդիայի ծառայողը առևտրի կենտրոններից մեկում գտել էր 3600 դոլար։ Ոստիկանն անմիջապես ձեռնարկել էր անհրաժեշտ ստուգողական միջոցառումներ, պարզել գումարի տիրոջ ինքնությունը և հանձնել նրան։

Ոստիկանության գվարդիայի մեկ այլ ծառայող մայրաքաղաքի պուրակներից մեկում գտել էր դրամապանակ, որի մեջ կային 127 հազար դրամ և բանկային քարտեր։ Գվարդիայի ծառայողը պարզել էր դրամապանակի տիրոջ ինքնությունը և այն հանձել նրան։

Նշված դեպքերով քաղաքացիները զանգահարել են ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և շնորհակալություն հայտնել։

Ոստիկանության գվարդիայի ծառայողները նույն պատասխանատվությամբ շարունակելու են հասարակական կարգի պահպանման, հանրային անվտանգության ապահովման ու քաղաքացու կողքին լինելու հանձնառությունը

21 Օգոստոս, 2026 20:04
Վեր