ՀՀ-ի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ Zarkerak - ՀՀ-ի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
Zarkerak Zarkerak - ՀՀ-ի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
ՀՀ-ի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ

ՀՀ-ի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ներկայացրել էբոլայի համաճարակաբանական իրավիճակի մասին 2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված էբոլայի բռնկումը։

Օգոստոսի 19-ի տվյալներով արձանագրվել է՝

  • 5290 հաստատված դեպք
  • 2516 մահվան դեպք։

Համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հիմնական օջախն Իտուրի նահանգն է, սակայն դեպքեր արձանագրվել են նաև այլ նահանգներում։

ԿԺՀ-ից դուրս արձանագրվել են ներմուծված դեպքեր, սակայն հիվանդության կայուն փոխանցում ներկայում չի արձանագրվում։ Ուգանդայում տեղային բռնկման ավարտը հայտարարվել է հուլիսի 28-ին։

Հայաստանի Հանրապետության համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

Էբոլան չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։

ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել ԱՀԿ ժամանակավոր առաջարկությունները:

21 Օգոստոս, 2026 20:53
Վեր