Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է Zarkerak - Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է
Zarkerak Zarkerak - Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 09։40-ի սահմաններում Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Արամ Հ․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 87-ամյա Երջանիկ Մ․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

06 Սեպտեմբեր, 2026 11:57
Վեր