Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո Zarkerak - Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո
Zarkerak Zarkerak - Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո
Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո

Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս հայտնի դարձավ Արգենտինայի ազգային հավաքականից Լիոնել Մեսսիի հեռանալու մասին։ 39-ամյա հարձակվողն իր որոշման մասին պաշտոնապես հայտարարեց օգոստոսի 31-ին, փոխանցում է armsport.am-ը:

Ինչպես հաղորդում է The Touchline-ը, «Ալբիսելեստեի» նոր ավագի պարտականությունները կստանձնի Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն։

Մեսսին ազգային թիմի գույները պաշտպանում էր 2005 թվականից։ Այդ ընթացքում լեգենդար հարձակվողը միջազգային ասպարեզում մասնակցել է 207 հանդիպման՝ դառնալով 125 գոլի հեղինակ։ Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։

Վերջերս ավարտված ԱԱ-2026-ում Լիոնելն արգենտինացիների հետ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ թիմը նվազագույն՝ 0-1 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի ընտրանուց, ինչից հետո էլ կայացրեց հավաքականից հեռանալու որոշումը։

Ինչ վերաբերում է Ռոմերոյին, ապա նա ազգային թիմի կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Ներկայումս 28-ամյա ֆուտբոլիստի ակտիվում կա 58 հանդիպում և խփած 4 գնդակ։ Նշենք նաև, որ օգոստոսի կեսերին արգենտինացի պաշտպանը Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։

05 Սեպտեմբեր, 2026 23:00
Վեր