Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Ստյոպա Գ․-ի վարած «Opel» մակնիշի և 36-ամյա Օվսաննա Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։

