Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության 32 հասցեում ամփոփված է Երևանի պատմության մի մասնիկը։ Տարիներ շարունակ հանրության համար փակ այս տարածքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ շուտով իր դռները կբացի բոլորի առջև։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ամեն օր անցնելով Հանրապետության փողոցով՝ գուցե չեք էլ պատկերացնում, թե ինչպիսի գեղեցկություն է պահպանվել այս դռների հետևում։ 2017 թվականին շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր երեք հասարակական կազմակերպությունների։
2024 թվականին շենքը հանձնվել է Երևան համայնքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքված հուշագրի համաձայն՝ այստեղ կկազմակերպվի հայ անվանի արվեստագետ Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրությունը։
Իր ինքնատիպ հողանկարներով հայտնի արվեստագետի աշխատանքներն ընդգրկված են նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի՝ MoMA-ի և Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուներում»,-ասված է հաղորդագրության մեջ։
A post shared by Yerevan Municipality (@yerevan_municipality)

