ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ Zarkerak - ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Zarkerak Zarkerak - ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները օգոստոսի 26-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ համատեղ այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Այցի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ հանդիպել են քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմի հետ և քննարկել ազատությունից զրկված օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված ապաստան հայցողների իրավունքների ապահովման վիճակին։

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։

05 Սեպտեմբեր, 2026 16:07
Վեր