Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին Zarkerak - Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին
Zarkerak Zarkerak - Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին
Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին

Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է եղել ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին: Գիրքը 2018 թվականի հայաստանյան թավշյա, ոչ բռնի հեղափոխության ներքին խոհերի, կազմակերպական մանրամասների և պատմական տեղաշարժերի բացառիկ վավերագրություն է: Հեղինակն անձնական փորձի, քաղաքական վերլուծության և փաստերի համադրությամբ բացում է այն դռները, որոնց հետևում ձևավորվեց համաժողովրդական շարժումը։ Գրքում մանրամասն ներկայացված են փողոցի պայքարի մարտավարությունը, քաղաքացիական անհնազանդության ակցիաների կազմակերպման դժվարություններն ու հաղթանակի հասնելու որոշիչ հանգրվանները։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և մեջբերել Մաո Ցզե Դունի խոսքերը, երբ նրան հարցնում են Ֆրանսիական Մեծ հեղափոխության մասին. «Այդ մասին վաղ է հետևություն անել»: «2018 թվականին հեղափոխությունից հետո, իմ հետևությունները հեղափոխության վերաբերյալ ամեն շաբաթ փոխվում են: Արմեն Գրիգորյանի գրքի ընթերցումը, ի դեպ մինչև վերջ չեմ կարդացել, նորից իմ առաջ բերեց հարցը՝ իսկ ես ի՞նչ կարծիքի եմ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին: Իսկապես, հիմա արդեն լիովին համաձայն եմ Մաո Ցզե Դունի հետ՝ այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել»,- ասել է վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ հետևություն անել ընդհանրապես պետք չէ, որովհետև ցանկացած հեղափոխություն հնարավորություն է. «Ընդ որում՝ հնարավորություն է բոլորի համար: Այստեղ հարցը հետևյալն է, թե մեզնից յուրաքանչյուրն այդ հնարավորությունից ինչպես է օգտվում և ինչպես է օգտվել: Այսօր էլ է հեղափոխությունը հնարավորություն»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունը հաջողության պատմություն է, ինչի մասին էլ է դեռ վաղ հետևություն անել:

«Հեղափոխությունը կյանքի հետ ամենօրյա առնչություն ունենալու մասին է, որովհետև երբ ասում ենք՝ ժողովրդավարություն, նկատի ունենք, որ ցանկացած քաղաքացի ամեն օր առնչվում է կյանքի հետ: Ոչ ժողովրդավարությունը և ժողովրդավարությունը սրանով են տարբերվում, ինչքան մարդն ավելի հաճախ է կյանքի հետ առնչվում, այնքան երկիրն ավելի ժողովրդավար է, ինչքան քիչ է կյանքի հետ առնչվում, այնքան ավելի պակաս ժողովրդավար է»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ համատեքստում հեղափոխությունը հաջողության պատմություն է, քանի որ քաղաքացուն կապել է կյանքի, իրականության հետ:

Վարչապետի կարծիքով՝ հեղափոխության ամենամեծ մարտահրավերն այն է, թե ինչպես անել, որ այն չհասնի զրոյական կետին, այսինքն՝ հասնի այն կետին, որից սկսել է։

«Իմ ամենամեծ տպավորությունը մեր հեղափոխության մասին թողել է այն, երբ ես 2018 թվականին արդեն վարչապետի պաշտոնում`շփվելով այլ երկրների ղեկավարների հետ, զարգացած երկրի երկարամյա մի ղեկավար ասում է՝ գիտես, մեր երկրին էլ է այդպիսի հեղափոխություն պետք: Եվ ես ուզում եմ իմ ելույթը ավարտել արձանագրումով, որ մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

05 Սեպտեմբեր, 2026 15:30
Վեր