Քթի վնասվածք, քերծվածքներ. Էջմիածնի դպրոցներից մեկում աշակերտները վիճաբանել են, հարվածել միմյանց Zarkerak - Քթի վնասվածք, քերծվածքներ. Էջմիածնի դպրոցներից մեկում աշակերտները վիճաբանել են, հարվածել միմյանց
Zarkerak Zarkerak - Քթի վնասվածք, քերծվածքներ. Էջմիածնի դպրոցներից մեկում աշակերտները վիճաբանել են, հարվածել միմյանց
Քթի վնասվածք, քերծվածքներ. Էջմիածնի դպրոցներից մեկում աշակերտները վիճաբանել են, հարվածել միմյանց

Քթի վնասվածք, քերծվածքներ. Էջմիածնի դպրոցներից մեկում աշակերտները վիճաբանել են, հարվածել միմյանց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված վայրին, պարզել են, որ նշված դպրոցի աշակերտներ, Արմավիրի մարզի բնակիչներ 13-ամյա Է․ Մ․-ն և 12-ամյա Ա․ Ղ․-ն վիճաբանում են միմյանց հետ։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանները նրանց ներկայացրել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։20-ի սահմաններում, Է․ Մ․-ն և Ա․ Ղ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Ա․ Ղ․-ն ստացել է մարմնական վնասվածք՝ քթի շրջանում, իսկ Է․ Մ․-ն՝ մարմնական վնասվածքներ՝ քերծվածքի տեսքով։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

06 Սեպտեմբեր, 2026 15:12
Վեր