Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։
Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:
Այցի օրակարգում են ինչպես Հայաստան-Լատվիա երկկողմ, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր:

