Հրդեհ Կոնգոյում հարսանիքի ժամանակ. կա 22 զոհ Zarkerak - Հրդեհ Կոնգոյում հարսանիքի ժամանակ. կա 22 զոհ
Zarkerak Zarkerak - Հրդեհ Կոնգոյում հարսանիքի ժամանակ. կա 22 զոհ
Հրդեհ Կոնգոյում հարսանիքի ժամանակ. կա 22 զոհ

Հրդեհ Կոնգոյում հարսանիքի ժամանակ. կա 22 զոհ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հարսանեկան արարողության ժամանակ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Լինգվալա շրջանի քաղաքապետ Նորբեր Մուշինգան հայտնել է, որ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, զոհերի թիվը կարող է աճել:

Հրդեհը սկսվել է շաբաթ գիշերը այն շենքում, որտեղ տեղի էր ունենում հարսանեկան ընդունելությունը, և շարունակվել մինչև վաղ առավոտ։ Երբ հյուրերը փորձել են դուրս գալ այրվող տարածքից, նեղ միջանցքները մարդկանցով արգելափակված են եղել, ինչը բարդացրել է տարհանումը։

Հրդեհի բռնկման ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ։ Կոնգոյի ԴՀ-ի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Ժակմեն Շաբանին, որն այցելել է դեպքի վայր, տեղի ունեցածը ողբերգություն է անվանել։

06 Սեպտեմբեր, 2026 19:25
Վեր