Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ Zarkerak - Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ
Zarkerak Zarkerak - Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ
Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։

Ինչպես հայտնել է նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության զարգացման վերաբերյալ:

Ընդգծվել է երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և արդյունավետ երկխոսության կարևորությունը․ դիտարկվել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։

825292812_1384957957041103_4400436380040825231_n.jpg (202 KB)

Պաշտոնական հանդիպումից հետո նախարարներն այցելել են Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն և «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամ։

829603812_1086944527248075_2290679361775301664_n.jpg (193 KB)

Միասնական սոցիալական ծառայությունում Միխեիլ Սարջվելաձեն ծանոթացել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, առկա գործիքակազմին և որոշումների կայացման մեխանիզմներին։ «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամում մանրամասներ են ներկայացվել սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տվյալների կառավարման և ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված գործիքների վերաբերյալ։

28 Սեպտեմբեր, 2026 17:33
Վեր