ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը Zarkerak - ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը
Zarkerak Zarkerak - ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը
ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:

Վաղը՝ սեպտեմբերի 29-ին, Ծաղկաձորում կմեկնարկի 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը։

 

Բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։

Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմի հետ, որի շրջանակում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։

28 Սեպտեմբեր, 2026 17:19
Վեր