Ջրաշեն բնակավայրում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում Zarkerak - Ջրաշեն բնակավայրում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում
Zarkerak Zarkerak - Ջրաշեն բնակավայրում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում
Ջրաշեն բնակավայրում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում

Ջրաշեն բնակավայրում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ու քաղաքացիները կարողացել են նախ մարել կրակը, իսկ ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ։

Մասամբ այրվել են «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին և ցուցիչների վահանակը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

 

28 Սեպտեմբեր, 2026 22:39
Վեր