Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանի սահմանադրական դատարանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ներկայիս կառավարության կողմից նշանակված մի խումբ դատավորներ կասեցրել են նախկին կառավարության կողմից նշանակված դատարանի նախագահի և նրա տեղակալի լիազորությունները՝ նշելով, որ նրանց պատճառով տրիբունալը չէր կարողանում որոշումներ ընդունել: Դատարանը հայտնել է կառույցի ապօրինի զավթման մասին:
Աջակողմյան քաղաքական գործիչները վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարությանը մեղադրել են դատարանի դեմ հեղաշրջում իրականացնելու համար:
Նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է այցը Սենեգալ և վերադարձել Վարշավա: Նա հայտարարել է, որ հոկտեմբերի լույս 31-ի գիշերը տեղի է ունեցել հասարակական կարգի խախտում և պետության սահմանադրական մարմնի բռնի զավթում: Նավրոցկին նաև արտակարգ խորհրդակցություն է հրավիրել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
Վարչապետ Դոնալդ Տուսկն էլ հայտարարել է, որ երկրում օրենքի գերակայության վերականգնումը պահանջում է վճռական գործողություններ՝ Սահմանադրական տրիբունալի շուրջ հակասությունների սրման ֆոնին:

