Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր՝ չորս հենասյունային ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես օրենսդրական բարեփոխումները, կենսաչափական համակարգի ներդրումը, սահմանների համալիր կառավարման կատարելագործումը, ինչպես նաև միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտներում ռազմավարական փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր։
Կողմերը դրական են գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և կարևորել նախատեսված բարեփոխումների հետևողական շարունակականությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նույն օրը Յոհաննես Լուխներն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքներին։

