Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 30-ին նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Այցերի ընթացքում նախարարի տեղակալն ուսումնասիրել է զորամասերում իր համակարգման ոլորտին առնչվող աշխատանքների ընթացքը, հետևել ծառայության կազմակերպմանը և տեղում ծանոթացել իրականացվող միջոցառումներին։



