Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը կարևորագույն ստուգատեսում։
Հայ ծանրորդը հայտավորված էր 75 կգ քաշային կարգի A խմբում և պետք է մեդալների համար պայքարեր այսօր, սակայն վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չի եկել։ Արդյունքում Սահակյանը երկամարտում արդյունք չի գրանցել և ժամանակից շուտ ավարտել է մրցելույթներն աշխարհի առաջնությունում։

