Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար Zarkerak - Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար
Zarkerak Zarkerak - Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար
Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար

Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը մեկնարկել են TRIPP՝ «Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղի» նախագծի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքը։

Համատեղ հայտարարության համաձայն՝ նախաձեռնությանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանռահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։

Եռակողմ ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման, հաղորդակցությունների փոխկապակցվածության և առևտրի խթանման նպատակով։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գործընթացը բխում է 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ընդունված խաղաղության գագաթնաժողովի հռչակագրից։

Կողմերը պայմանավորվել են ձևավորել առաջին երկու եռակողմ աշխատանքային խմբերը, որոնք կզբաղվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման հարցերով։ Դրանց աշխատանքը նպատակ ունի լուծումներ գտնել բարդ տեխնիկական խնդիրներին և անցում ապահովել ծրագրի իրականացման հաջորդ փուլերին, այդ թվում՝ TRIPP-ի կապակցմանը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ։

Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչների հնարավորինս արագ գործարկման իրենց հանձնառությունը։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել 2027 թվականի սկզբին։

07 Նոյեմբեր, 2026 10:01
Վեր