Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Zarkerak - Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Zarkerak Zarkerak - Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր և կիսել 2–4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը։

Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ։

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 8,5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։

06 Նոյեմբեր, 2026 22:26
Վեր