Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը, հայտնել են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նախարարության անունից շնորհավորել է ինստիտուտի հայաստանյան թիմին։ Նա շեշտել է Գյոթե ինստիտուտի կարևոր առաքելությունը Հայաստանում՝ ուղղված գերմաներենի տարածմանը, գերմանական մշակութային արժեքների ներկայացմանը, երկկողմ կապերի ամրապնդմանը և եվրոպական համագործակցության խթանմանը:

Նա ընդգծել է հանրակրթության բնագավառում իրականացվող համատեղ աշխատանքը՝ առանձնացնելով Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությունը գերմաներենի դասավանդման որակի բարձրացման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ։

Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետն ինստիտուտի անձնակազմին մաղթել է արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ համոզմունք հայտնելով, որ նոր գրասենյակը կդառնա նոր գաղափարների ու ձեռքբերումների հարթակ։


