«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Zarkerak - «Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ
Zarkerak Zarkerak - «Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ
«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ

«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ջրային համակարգի սեփականատերը չէ և չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը»։

Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Տպավորություն չստեղծվի, որ ես «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի փաստաբանն եմ, քանի որ աշխատանքային քննարկումների ժամանակ շատ չոր եմ խոսում ընկերության ղեկավարների հետ և բուռն վեճեր ունենում, ինչպես նաև միլիոնների հասնող տույժ-տուգանքներ է պարբերաբար կրում ընկերությունը։ Ի տարբերություն ՀԷՑ-ի՝ «Վեոլիա ջուր»-ը սեփականատերը չէ ջրամատակարարման համակարգի, չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը»,- ընդգծել է նա։

ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այդ համակարգն ընդամենը տվել է ընկերությանը՝ շահագործման, իսկ դրա տեխնիկական զինումն ու վերազինումը, վերակառուցումը տարիներ ի վեր բացառապես ՀՀ պարտականությունն են եղել։

Մեսրոպյանի խոսքով՝ իրենք միակ իշխանությունն են, որ վերջապես քաղաքական որոշում են կայացրել, որ այդ ոլորտում վերջապես սկսեն լուրջ ֆինանսական ներդրումներ անել։

06 Նոյեմբեր, 2026 16:57
Վեր