ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները Zarkerak - ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները
Zarkerak Zarkerak - ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված երկարամյա համագործակցության կարևորությունն ու առանցքային դերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված իրականացվող աշխատանքները, առկա հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության ազդեցությունը երկրի տնտեսական մրցունակության վրա։

Առանձնահատուկ կարևորվել է հարկային վարչարարության արդյունավետության և թափանցիկության բարձրացման, հարկային կարգապահության խթանման, ինչպես նաև արդար, արդյունավետ և ժամանակակից հարկային համակարգի ձևավորման ու զարգացման նշանակությունը՝ ՀՀ տնտեսության մրցունակության ամրապնդման համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև մաքսային վարչարարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ մաքսային միասնական հաշվի ներդրման գործընթացին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող թվայնացման ծրագրերին։ Կարևորվել են նաև արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնման և դրանց ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և դրա շրջանակում ակտիվ փոխգործակցությունն ապահովելու իրենց պատրաստակամությունը։

 

 

06 Նոյեմբեր, 2026 14:23
Վեր