Մարդուն թոշակառու պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը. Փաշինյան Zarkerak - Մարդուն թոշակառու պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մարդուն թոշակառու պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը. Փաշինյան
Մարդուն թոշակառու պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը. Փաշինյան

Մարդուն թոշակառու պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Լավ լուրն այն է, որ 21-րդ դարում 63 տարեկանը մեծ թիվ չի, այսինքն՝ 63 տարեկան մարդը ծեր չի, 64-ն էլ, 65-ն էլ, 70-նն էլ, դա երևում է նաև մեր կյանքի միջին տևողության սպասումներից»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ այս տարիքի հայրենակիցները ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ. «Շատ դեպքերում մարդուն թոշակառու պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը: 63 տարեկան և իմ նշած տարիքի մարդկանց համար դեռ կյանք կա ապրելու և պետք է այդ կյանքը կազմակերպել հնարավորինս հագեցած և բովանդակային տրամաբանությամբ: Կա ձևակերպում՝ չունեն գործարար հմտություններ, սա ճիշտ ձևակերպում չէ, կարող է ունեն գործարար հմտություններ, բայց այնքան են ասել՝ դուք թոշակառու եք, չունեն այլևս գործարարությամբ զբաղվելու ցանկություն: 65 տարեկան մարդը ոնց էլ լինի կյանքում այնքան բանի միջով անցած կլինի, որ գոնե ինչ-որ հմտություններ ձեռք բերած կլինի: Մեր խնդիրն այն է, որ աջակցենք, քաջալերենք, որ նրանք մարզվեն ու դուրս գան մրցասպարեզ: Այս միտումն աշխարհում լայնորեն տարածված է: Մենք այնպես չի անսովոր երևույթի մասին ենք խոսում, պարզապես ուզում ենք քաջալերել, որ այդ տնտեսական պոտենցիալն արտահայտվի և դրա համար աջակցության ծրագիր ենք ընդունում»:

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 100 հազարից ավել կենսաթոշակառու ունենք, որ ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ են, պարզապես վարձու աշխատող են:

Փաշինյանն էլ հավելեց, որ 65+ տարիքի անձանց դեպքում նաև առողջապահության ապահովագրության համակարգը լրացուցիչ ներդրում է նշված տարիքային խմբի քաղաքացիների այդ թվում՝ տնտեսական ակտիվության համար:

05 Նոյեմբեր, 2026 11:59
Վեր