Պրոցեսը տանում է դեպի դա, որ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան Zarkerak - Պրոցեսը տանում է դեպի դա, որ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Պրոցեսը տանում է դեպի դա, որ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան
Պրոցեսը տանում է դեպի դա, որ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք սկսել ենք նախապատրաստություն այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա: Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց նաև ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ հանրաքվեի առարկա այս պահին գոյություն չունի. «Որպեսզի մենք կարողանանք հանրաքվե անցկացնել, որպեսզի մենք ՀՀ-ի ԵՄ-ին անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով: Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանն ասաց. «ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված»:

05 Նոյեմբեր, 2026 12:38
Վեր