Ինչ-որ առումով ես ընդդիմադիր եմ, որովհետև 8 տարի և հիմա էլ պայքարում եմ տասնամյակներով, հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ. Փաշինյան Zarkerak - Ինչ-որ առումով ես ընդդիմադիր եմ, որովհետև 8 տարի և հիմա էլ պայքարում եմ տասնամյակներով, հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ինչ-որ առումով ես ընդդիմադիր եմ, որովհետև 8 տարի և հիմա էլ պայքարում եմ տասնամյակներով, հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ. Փաշինյան
Ինչ-որ առումով ես ընդդիմադիր եմ, որովհետև 8 տարի և հիմա էլ պայքարում եմ տասնամյակներով, հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ. Փաշինյան

Ինչ-որ առումով ես ընդդիմադիր եմ, որովհետև 8 տարի և հիմա էլ պայքարում եմ տասնամյակներով, հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որ ցույց անող լինեին՝ կանեին, 4 ամիս է կոչ եմ անում, որ ցույց անեն, ինչու չեն անում»,-լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ընդդիմության մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների խնդիրն է ձևավորել և արտահայտել ժողովրդի կամք. «Ինչ-որ առումով, այո, ես ընդդիմադիր եմ, որովհետև 8 տարի և հիմա էլ պայքարում եմ մի շարք տասնամյակներով, երբեմն հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ և պայքարում են այն երևույթի դեմ, որ պսևդոէլիտաներն իրենց նեղ շահերից ելնելով չակերտավոր հայրենասիրական թեզերով են սնում հանրությանը, դա ընդդիմության տիպիկ գործելակերպն է: Այդ երևույնթերը մինչև այսօր կան դպրոցներում, ես վարչապետ եմ, բայց մեր դպրոցներում այդ երևույթները կան, որոնք տասնյակ տարիներով արմատացած են, ինչ-որ հնարովի, կեղծ, չակերտավոր հայրենասիրական թեզերով ինչ ճանապարհով են տանում՝ ապապետական ճանապարհով: Հայրենասիրության այն մոդելը, որը մեզանում ներդրված է, դա նրա համար է, որ մենք պետություն չունենանք, պետականություն չունենանք, շարունակենք լինել դեգերող, պանդուխտ»:

Փաշինյանը նաև նշեց. «Հիմա էլ հերթական կեղծ թեզերը, ով փաստարկ չունի՝ Ալիևը, Ադրբեջանը, պետք է ուշադրություն դարձնենք, որ աշխարհին նայում ենք ուրիշի առաջարկած ձևակերպումներով և հայացքներով: Մեր խնդիրն այն է, որ մեր սեփական հայացքով նայենք աշխարհին, մեր երկրին և կենտրոնացած լինենք մեր պետության շահերի վրա: Պետության հարատևությունն այդ շահերի առանցքն ու ողնաշարն է»:

05 Նոյեմբեր, 2026 12:56
Վեր