4-ական միլիոն դրամ՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ տուն ձեռք բերելու համար. Թորոսյանը մանրամասնում է Zarkerak - 4-ական միլիոն դրամ՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ տուն ձեռք բերելու համար. Թորոսյանը մանրամասնում է
Zarkerak Zarkerak - 4-ական միլիոն դրամ՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ տուն ձեռք բերելու համար. Թորոսյանը մանրամասնում է
4-ական միլիոն դրամ՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ տուն ձեռք բերելու համար. Թորոսյանը մանրամասնում է

4-ական միլիոն դրամ՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ տուն ձեռք բերելու համար. Թորոսյանը մանրամասնում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան 6 և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 4-ական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել հիփոթեքային ծրագրերի վարկավորման միջոցով՝ տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար: Եթե քաղաքացիները կորոշեն, որ այդ տունը կառուցվելու է գյուղական բնակավայրում, ևս 4 միլիոն դրամ տրամադրում ենք»,-Կառավարության նիստում ասաց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ կան որոշակի նախապայմաններ. «Եթե ընտանիքի եկամուտները 2026 թվականի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրով ավել կլինի 10 միլիոն դրամից, ապա նրանք այս ծրագրից չեն կարողանա օգտվել: Նաև կա ինչ-որ արժեքով գույքի առկայության պայման»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ վերլուծում են սահմանամերձ գյուղերի 16 միլիոնի ծրագրերը. «Տեսնում ենք, որ որոշակի ազդակներ ունենք, որ կարող է նաև դատարկ տների ֆենոմեն լինել: Մենք սա հաշվի առել ենք, որ ոչ բոլոր դեպքերում ծրագրից օգտվողները կլինեն տվյալ բնակավայրերում մշտապես բնակվողներ, բայց մեր կանխավարկածն այն է եղել, որ մարդիկ այդտեղ տնտեսական գործունեություն կծավալեն, կամ որոշակի ակտիվություն կբերեն: Իմ հույսն այն է, որ առնվազն ունենալու ենք ակտիվության որոշակի նվազագույն շեմ, որը հաղթահարվելու է, բայց եթե դա չհաղթահարվի և առերեսվենք փակ դռների խնդրի հետ, գնալու ենք որոշումների և լուծումների»:

05 Նոյեմբեր, 2026 12:20
Վեր