Եթե դժգոհ ենք, փնտրում ենք համապատասխան ենթակառուցվածք դեսպանատան համար. Միրզոյան Zarkerak - Եթե դժգոհ ենք, փնտրում ենք համապատասխան ենթակառուցվածք դեսպանատան համար. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Եթե դժգոհ ենք, փնտրում ենք համապատասխան ենթակառուցվածք դեսպանատան համար. Միրզոյան
Եթե դժգոհ ենք, փնտրում ենք համապատասխան ենթակառուցվածք դեսպանատան համար. Միրզոյան

Եթե դժգոհ ենք, փնտրում ենք համապատասխան ենթակառուցվածք դեսպանատան համար. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այն ինչ դեսպանատների մասով ունենք և պայմանավորված է, 2027 թվականի բյուջեի նախագծում արտացոլված է: Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Աղաջանյանի հարցերին:

Նախարարն ընդգծեց, որ ընթացս կարող են լինել այնպիսի ծրագրեր, որոնք մտքում կան, բայց ոչ մի հստակ հաշվարկ չկա դրանց շուրջ, որը կարողանայնին ընդգրկել բյուջեի ծարգրում:

«Օրինակ՝ կա մի մայրաքաղաք, որոտեղ մեր ունեցած ֆիզիկական ենթակառուցվածքից՝ դեսպանությունից շատ դժգոհ ենք և դա ընդհնարապես հարիր չէ դեսպանություն լինելուն, որը խոսում է այդ երկրի հետ մեր ունեցած հարաբերությունների մասին: Հիմա այդ տեղերում փնտրում ենք համապատասխան ենթակառուցվածք, համապատասխան շենք, որ կարողանանք ձեռք բերել: Սա չնեք կարող գրել բյուջեի նախագծում, որովհետև առաջարկ էլ չկա, շենք էլ չկա, բանակցություն էլ չկա: Սակայն, եթե դա լինի մեր Ֆինանսների նախարարության ու կառավարության գործընկերները մեզ վստահեցրել են, որ լավագույնս հնարավոր ջանքերը կգործադրեն, որ դրա համար միջոցներ հատկացնեն»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը նաև նշեց, որ լինում են ոչ ռեզիդենտ դեսպանություններ, որոնք համատեղության կարգով, ծածկում ենք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները:

«Երկու դեպքում մենք վարում ենք մեր արտաքին հարաբերությունները դեսպանությունների միջոցով որոնք գտնվում են Հայաստանում: Մեկը Ուզբեկստանում մեր դեսպանությունն է: Այդ երկրում Հայաստանի դեսպանը նստում է Երևանում: Մյուսը Թունիսն է և Ալժիրը, որոտեղ հավատարմագրված մեր դեսպանը նույնպես նստում է Երևանում»,-ասաց Միրզոյանը:

05 Նոյեմբեր, 2026 12:51
Վեր