2027-ը պետք է լինի ԵՄ երկրների հետ ռազմավարական գործընկերությունների կյանքի կոչման տարի. Միրզոյան Zarkerak - 2027-ը պետք է լինի ԵՄ երկրների հետ ռազմավարական գործընկերությունների կյանքի կոչման տարի. Միրզոյան
Zarkerak Zarkerak - 2027-ը պետք է լինի ԵՄ երկրների հետ ռազմավարական գործընկերությունների կյանքի կոչման տարի. Միրզոյան
2027-ը պետք է լինի ԵՄ երկրների հետ ռազմավարական գործընկերությունների կյանքի կոչման տարի. Միրզոյան

2027-ը պետք է լինի ԵՄ երկրների հետ ռազմավարական գործընկերությունների կյանքի կոչման տարի. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ խոսում ենք ԵՄ-ի մասին, ուզում եմ նշել, որ համագործակցությունը չի սահմանափակվում, պայմանականորեն ասած, Բրյուսել-Հայաստան հարաբերություններով, խոսքը նաև 27 անդամ պետությունների հետ առանձին՝ երկկողմ հարաբերությունների մասին է»։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցերին:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը երկկողմ հարաբերություններում լուրջ ձեռքբերումներ ունի, որի վկայությունը եվրոպական մի շարք երկրների հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրերն են:

«2027 թվականն ինձ համար պետք է լինի այդ գործընկերությունների՝ կոնկրետ գործողությունների ու ծրագրերի կյանքի կոչման տարի»,-ասաց նախարարը՝ նրակայացնելով Նիդերլանդների օրինակը:

ԱԳՄԱ նախարարը նաև ընդգծեց, որ ինչպես 2026 թվականին, այնպես էլ 2027-ին Երևանը շարունակելու է ոլորտային մոտարկումը Եվրոպական միության հետ՝ նպատակ ունենալով նախ կյանքի կոչել  2025-ին Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, ապա նաև հասնել Հայաստանի  կայուն զարգացմանն ու դիմակայունության ապահովմանը:

05 Նոյեմբեր, 2026 14:04
Վեր