Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց Zarkerak - Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց
Zarkerak Zarkerak - Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց
Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց

Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում են ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Նոյեմբերի 5-8-ը և 9-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում՝ զգալի։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ի երեկոյից հանրապետության մի շարք մարզերում տեղումները կվերածվեն ձյան։

Նոյեմբերի 5-8-ը և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։

Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում 1600 մ, Լոռի-Տավուշում 800 մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում 1800 մ, Գեղարքունիքում 2000 մ, Վայոց ձորում և Սյունիքում 1800 մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։

Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։

Ճանապարհներին կդիտվի մերկասառույց, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

05 Նոյեմբեր, 2026 14:55
Վեր