Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ոլորտում՝ հանրության և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովման, ինչպես նաև հարցումների և առաջարկությունների ներկայացման համար կիրառում է էլեկտրոնային, հեռախոսային և առձեռն կապի տարբեր միջոցներ։ Դրանք ներառում են ինչպես աշխատանքային և շուրջօրյա ռեժիմով իրականացվող ծառայություններ, այնպես էլ էլեկտրոնային տարբեր հարթակներ ու գործիքներ, իսկ որոշ հարթակներ՝ նաև առցանց դիմումների ներկայացման և դրանց ընթացքին հետևելու հնարավորությամբ։ Էլեկտրոնային եղանակով հասանելի են նաև մի շարք մաքսային ծառայություններ, այդ թվում՝ հայտարարագրերի ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանը էլեկտրոնային հարթակ է, որը հնարավորություն է տալիս ԱՏԳ մասնակիցներին առցանց իրականացնել արտաքին առևտրի և մաքսային գործընթացներին առնչվող անհրաժեշտ գործողությունները։ Մասնավորապես, ապահովում է մի շարք ԱՏԳ ընթացակարգերի, թույլատվական փաստաթղթերի ստացումն էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների և ապրանքների հայտարարագրերի ներկայացումը, մաքսային և այլ վճարների և այլ գործընթացների վերաբերյալ էլեկտրոնային ծառայությունները։ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» կարելի է մուտք գործել հետևյալ հղմամբ:
ExIm-ը միասնական տեղեկատվական հարթակ է, որտեղ ներկայացված են արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն։ Հարթակը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար։ Այստեղ ներառված բոլոր տվյալները բացառապես իրազեկող են և մաքսային հարցերում պետք է առաջնորդվել պաշտոնական հրապարակումներով։ Հաշվիչների միջոցով հնարավոր է նախապես հաշվարկել ներմուծման դեպքում պահանջվող վճարները և գնահատել հնարավոր ծախսերը։ ExIm կարելի է մուտք գործել հետևյալ հղմամբ։ Հարթակում հայտնաբերված անճշտությունների կամ թերությունների վերաբերյալ կարելի է տեղեկացնել exim@customs.amէլեկտրոնային փոստով։
«Ծանուցման» էլեկտրոնային հարթակով իրականացվում է ապրանքների հայտարարագրերի սպասարկումը։ Համակարգի կիրառմամբ հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնելուց հետո՝ մաքսային գործառնությունների ընթացքի և ապրանքների բացթողնման վերաբերյալ ծանուցումները կարող է ստանալ էլեկտրոնային եղանակով։ Լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում հաղորդակցությունը մաքսային ծառայողի և հայտարարատուի միջև նույնպես իրականացվում է համակարգի միջոցով։ Այսինքն, գործընթացն իրականացվում է հեռավար, և ապրանքների հայտարարագրերի սպասարկման համար հայտարարատուն չի այցելում մաքսային մարմին։
Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր, ինչըհնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով անմիջապես սահմանային անցակետում իրականացնել այդ ապրանքի բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները,այդ թվում՝ ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնելու հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել Պարզեցված մաքսային գործառնությունների սպասարկման բաժին՝ +374 (60) 841 170 հեռախոսահամարով կամ advance_declaration@customs.amէլեկտրոնային փոստի միջոցով՝ շուրջօրյա։
Լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահ ԱՏԳ իրականացնողերը մաքսային տարբեր ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ԼՏՕ կարգավիճակը և ԱՏԳ օրինապահության հավաստագրի մասին խորհրդատվություն տրամադրվում էՀետբացթողումային հսկողության վարչության կողմից։ Խորհրդատվական բնույթի տեղեկատվություն ստանալու համար կարող են դիմել հետևյալ կապի միջոցներով՝ Nush_baghdasaryan@customs.am, հեռ․՝ 060-84-10-15 ևGevorg_gevorgyan@customs.amհեռ․՝ 010-30-41-11։
ԱՏԳ մասնակիցները և քաղաքացիները հարցումներ և դիմումներ կարող են ներկայացնել նաև ՊԵԿ պաշտոնական կայքի միջոցով՝ գլխավոր էջում «Հետադարձ կապ» բաժնի «Դիմել ՀՀ ՊԵԿ»ենթաբաժնի միջոցով։ Այս հարթակում ներկայացված են նաև մաքսային մարմնի հետ կապ հաստատելու այլ եղանակներ ևս։ Այսպես,
Փոստով՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Խորենացի 3, 7 հասցեով (փոստային ինդեքս՝ 0015):
Առձեռն՝ ք․ Երևան, Իսակովի 10/16 հասցեներով (ժամը 9:00-ից մինչև 18:00, ընդմիջման ժամ՝ 13:00-ից մինչև 14:00, բացի շաբաթ և կիրակի օրերից):
Էլեկտրոնային փոստով՝ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական՝ secretariat@petekamutner.amհասցեով։
Առցանց նամակ՝ e-request.amԷլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:
Զանգահարել հեռախոսազանգերի կենտրոնի հեռախոսահամարներով` +374 (60) 84-44-44 կամ 080 001 008։
Այս բաժնում զետեղված են են նաև մաքսային տարբեր գործընթացների նպատակով կիրառվող համապատասխան դիմումների օրինակելի ձևերը։
Մաքսային սպասարկում 24/7 ռեժիմով․ պետական սահմանի անցման կետերում իրականացվող մաքսային ծառայության շուրջօրյա հերթապահությունից բացի, արտահանման հետ կապված մաքսային ձևակերպումները երկրի ներսում կազմակերպվում են նաև աշխատանքային օրերին և ժամերին։ Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումը Երևանում իրականացվում է «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» և «Վալենիսա» ժամանակավոր պահպանման պահեստներում, Լոռու մարզում՝ Վանաձորում գործող մաքսային հսկողության գոտում, իսկ Տավուշի մարզում՝ Բագրատաշենի անցման կետի մոտակայաքում գտնվող Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ժամանակավոր պահպանման պահեստում։
Օդային փոխադրումներով ներմուծվող և արտահանվող ապրանքների, մաքսային հայտարարագրերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ մաքսային սպասարկումն Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության կողմից իրականացվում է շուրջօրյա՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բեռնային համալիրում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Հարցերի դեպքում` Էլեկտրոնային դիմումները կարելի է ուղարկել wchd@customs.am, western.chd@customs.amհասցեներին։
Առաքանիների սպասարկում
Առաքանիների վերաբերյալ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 010-30-55-77հեռախոսահամարով կամ գրել fizpost2@customs.am, fizpost3@customs.am, fizpost4@customs.am էլեկտրոնային հասցեներին (աշխատանքային օրերին ժամը՝ 9:00-18:00, իսկ շաբաթ օրերին` 10։00-13։00):
Ֆիզիկական անձանց անունով ապրանքների անվճար հայտարարագրում
Ֆիզիկական անձանց անունով ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից անվճար հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 010-30-55-33կամ գրել fizpost7@customs.am հասցեին (աշխատանքային օրերին ժամը՝ 9:00-18:00, իսկ շաբաթ օրերին` 10։00-13։00)։
ՊԵԿ-ը կարևորում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը մաքսային իրավախախտումների կանխարգելման և բացահայտման գործընթացում։ Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու համար Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է 24/7 ռեժիմով «Թեժ գիծ» ծառայությունը։ Քաղաքացիները կարող են ցանկացած ժամի, այդ թվում՝ անանուն, իրենց հայտնի տեղեկությունները հաղորդել +374 (60) 841 054 հեռախոսահամարով։ Ստացված տեղեկությունն օպերատիվորեն ուսումնասիրվում է և, անհրաժեշտության դեպքում, րոպեների ընթացքում փոխանցվում սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ծառայություն իրականացնող ՄԴՊ վարչության աշխատակիցներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Հաղորդակցության այս միջոցներով հանրությունը և ԱՏԳ մասնակիցները կարող են ներկայացնել հարցումներ, դիմումներ, առաջարկություններ, բողոքներ, ինչպես նաև ստանալ մաքսային գործընթացներին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն։


