Լոնդոնում տեղի են ունեցել ՀՀ-ՄԹ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Zarkerak - Լոնդոնում տեղի են ունեցել ՀՀ-ՄԹ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Zarkerak Zarkerak - Լոնդոնում տեղի են ունեցել ՀՀ-ՄԹ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Լոնդոնում տեղի են ունեցել ՀՀ-ՄԹ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Լոնդոնում տեղի են ունեցել ՀՀ-ՄԹ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թթ. ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։

 

 

06 Նոյեմբեր, 2026 10:26
Վեր