Պեսկովը՝ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության մասին Zarkerak - Պեսկովը՝ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության մասին
Zarkerak Zarkerak - Պեսկովը՝ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության մասին
Պեսկովը՝ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության մասին

Պեսկովը՝ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

«Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունները ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին։ Կանոնադրական փաստաթղթերում սահմանված են որոշակի քայլեր: Ամեն ինչ կախված կլինի, թե ինչպիսի քննարկումներ կկայանան կազմակերպության շրջանակներում»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտնել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է ժամանակավորապես զրկել Երևանին կազմակերպությունում ձայնի իրավունքից հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 11-ին կայանալիք նիստի շրջանակում:

Լրագրողների հետ ճեպազրույցում Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև այլ հարցերի։ Պեսկովի խոսքով՝ Մոսկվան եվրոպացի գործընկերներից որևէ գաղափար չի ստացել Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Նա հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը նախապատրաստվող «մեծ համաձայնագրի» մասին, որը պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը և վերաբերի ամբողջ Եվրոպային։ Միևնույն ժամանակ՝ Պեսկովի խոսքով՝ Կրեմլը դրական է գնահատում ռուսական պատվիրակության հանդիպումը Մելանյա Թրամփի հետ Վաշինգտոնում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ առաջին տիկինը և նրա թիմը զգալի ջանքեր են գործադրել Օլեշկիում մարդասիրական գործողություն իրականացնելու համար։ Պեսկովը տեղեկացրել է, որ Կիրիլ Դմիտրիևը դեռ չի վերադարձել ԱՄՆ-ից և Պուտինին չի զեկուցել Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին:

 

 

06 Նոյեմբեր, 2026 16:55
Վեր